Սևանա լճի ափին գտել են երկու ձկնորսական ցանց՝ լի կիսանեխած ձկներով. ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Արամյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է.
«Ներողություն եմ խնդրում ոչ էսթետիկ գրառման համար։
Ձկնորսներն օգտվում են Սևանա լճից՝ ոչինչ չտալով ոչ լճին, ոչ բյուջեին (գուցե միայն իրենք крыша-ին), այլ միայն աղտոտում են այն ու քամում մինչ վերջին ձկնիկը։
Առավոտյան լճափին գտանք խառնված, խճճված երկու հսկայական ձկնորսական ցանցեր, որոնք խճճվել էին ալեկոծության ժամանակ ու որպես անպետքություն թողնվել էին լճափին՝ լի տարբեր կիսանեխած ձկնիկներով։ ու ինչ ձուկ ասես կար՝ սիգ, իշխան կողակ, կառաս․․․
Մի կերպ, քաշելով քաշքշելով ափ ենք հանել ցանցերը, որ չորանանա ու տեղափոխել լինի՝ քանի դեռ չեն լցվել ավազով ու ծանրացել։ Մեր ափի հյուրերը լավ գիտեն, թե ինչ տանջանք ու գլխացավանք են դառնում դրանք հետո։ Սովորաբար դրանք մնում են լճի մեջ, կտրատում ափերը, քայքայվում հենց լճում՝ աղտոտելով այն․․․
Դե ինչ շարունակե՞նք մատերի արանքով նայել Սևանում իրականացվող ձկնորսության/ձկնագողության-ը ու լճի նկատմամաբ էս տեսակ փնթի, անպատասխանատու մոտեցմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է փեսային
Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմանում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կե...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...