«Subaru»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է ոստիկանի մեքենային.ՃՈ տեսուչը հոսպիտալացվել է
Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած «Subaru» մակնիշի 35 QՏ 554 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած «Toyօta» մակնիշի 237 II 02 համարանիշի ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդներից Ն. Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված Ն. Մովսիսյանը ծառայում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում և այդ պահին նա եղել է ծառայության մեջ, իսկ «Subaru»-ի վարորդ Ա. Սիմոնյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...