Կոմիտաս և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Մայիսի 25-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1994 թ․) և «Mercedes-Benz C180» (վարորդ` Արմեն Մ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Նարեկ Ս., ծնված 1990 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...