45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՔԿԱԳ մարմնին սուտ տեղեկություն հաղորդելու համար. Քկ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն: Այս մաիսին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրագործման նպատակով, Երևանի բնակչուհուն ուղեկցել է ՀՀ ԱՆ աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին և հայտնել ակնհայտ կեղծ տեղեկություն, թե իբր ինքն է հանդիսանում վերջինիս նորածին երեխայի կենսաբանական հայրը: 45-ամյա տղամարդուն զգուշացվել և տրամադրվել է փաստաթուղթ այն մասին, որ սուտ տեղեկություններ հայտնելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այն ստորագրվել է նրա կողմից՝ դրանով իսկ վերահաստատելով իր հաղորդած տեղեկության հավաստիությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169¹-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...