ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավիավթար Պակիստանում. զոհվել է 97 մարդ. կան փրկվածներ
«Պակիստանի միջազգային ավիաուղիների» Airbus A-320 ուղևորատար ինքնաթիռի վթարի զոհն է դարձել 97 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ, Կարաչիի մոտ։ Ինքնաթիռը թռիչքը սկսել էր Լահորից։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պակիստանյան Սինդ նահանգի առողջապահական մարմնի քարտուղար Միրան Յուսուֆը։ Նա նշել է, որ ինքնաթիռում գտնվել է 99 մարդ, որից 2-ը ողջ են մնացել։ Ներկա պահին նույնականացվել է 19 դի։ Յուսուֆը հստակեցրել է, որ բոլոր զոհերը եղել են ինքնաթիռում։ Բնակելի տներից, որոնց վրա ընկել էր ինքնաթիռը, զոհեր չկան։
Ինքնաթիռում եղել է 91 ուղևոր, անձնակազմի 8 անդամ։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական խոտանը կամ բախումը թռչունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սայաթ-Նովա փողոցում քամուց տապալված ծառը ջարդուփշուր է արել կայանված մեքենան
Քիչ առաջ ուժեղ քամին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառ է տապալել, որն էլ ընկել է կայանած մեքենայի վրա և լրջորեն վնասել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պակիստանում մարդատար ինքնաթիռ է կործանվել. առաջին կադրերը
Երեւանի ժամանակով ժամը 14:15-ին ահազանգ է գրանցվել, որ Պակիստանի ծովափնյա Կարաչի քաղաքում վթարի է ենթարկվել պակիստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրենքով գող» «Արսեն երեւանսկի»-ն բերման է ենթարկվել․ ԱԱԾ
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայությա...