Մոսկվայի «Ալֆա բանկում» տղամարդը պատանդներ էր վերցրել. սպառնում էր պայթեցնել շենքը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Ալֆա բանկում» պատանդներ վերցրած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցչին: Կասկածյալի հետ արդեն քննչական գործողություններ են իրականացվում:
Հանցագործը, պատանդ էր վերցրել հինգ մարդու և սպառնում է պայթեցնել բանկը: Հանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Իրավապահները բանակցություններ էին վարում չարագործի հետ: Դեպքի վայրում էր Ռուսաստանի Գվարդիայի հատուկ արագ արձագանքման ջոկատը:
Մոսկվայի տրանսպորտի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է տարածքում երթևեկության արգելափակման մասին: Որոշ տվյալներով՝ տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար է պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտություն»։
Բացի այդ, նա պահանջել է բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։ Հայտնի է, որ բանկի աշխատակիցներին այնուամենայնիվ հաջողվել է բարեհաջող լքել տարածքը հետնամուտքով, պատանդ է մնացել միայն մեկ այցելու։
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային դեպք. Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 1...
Այ քեզ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկտահատիկի լուսանկար է...
Խոշոր ավտովթար. վիրավորները զինծառայողներ են
Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-...
Ողբերգական դեպք. վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ
Ոբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկ, Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի...