Սկանդալ Թուրքիայում. մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը
Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ «Մնաս բարով, գեղեցկուհի»)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այս իրադարձությունը հիստերիայի ալիք է բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ ու թուրքական մամուլում, քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Սակայն ի տարբերություն բացասական արձագանքների՝ սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում կիսվել են տեսաձայնագրություններով, գրելով գովեստի խոսքեր այն անձանց մասին, որոնք կապ ունեն կատարվածի հետ։
Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն է սկսել երգը հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի պետական համալսարանում սաունա է գործել. Ռուստամ Սահակյան
Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճներից մեկի ներքևում սաունա կա։ Այս մասին այսօր հոգաբարձուների խո...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության արտակարգ ծառայությունը Երևանի փողոցներում
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերված սպ...