ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության արտակարգ ծառայությունը Երևանի փողոցներում
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
«Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:
Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։
Տաքսիներում վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։
Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ կանոնները խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով այս կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի պետական համալսարանում սաունա է գործել. Ռուստամ Սահակյան
Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճներից մեկի ներքևում սաունա կա։ Այս մասին այսօր հոգաբարձուների խո...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Սկանդալ Թուրքիայում. մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցրել են իտալական «Բելլա չաո» երգը
Մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է իտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան ժամանող մեր հայրենակիցները պարտադիր ինքնամեկուսացվում են
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Հայաստան ժամանող մեր հայրենակիցներն օդանավակայանում ստուգում անցն...