ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան և ավանդ ներդրել բանկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաճառել է իր ավտոմեքենան և գումարը որպես ավանդ ներդրել բանկում։
«Վերջերս իմ «Հունդային» վաճառեցի ու դրանից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում։ Մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են վստահում դրամին ու նախընտրում են վարկերը դրամով վերցնել, իսկ ավանդները դրամով պահել։ Ես էլ նույն կերպ եմ վարվում»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացման նվազման միտումներ են նկատվում. 2019–ին առևտրային բանկերին տրամադրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս` նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն։
Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019–ին կազմել է 59.3 տոկոս` նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։ Ի դեպ, 2017 թվականին դոլարիզացման մակարդակը, ըստ ավանդների, կազմել էր 62.4 տոկոս։ Փաշինյանը նշեց, որ մեր ազգային դրամին հենց նման կերպ էլ պետք է վերաբերվենք։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության խոսնա...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...