ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ոստիկաններն ընկել են արջի հետևից
Թուրքիայի մերձսևծովյան Արդվին նահանգի Հոպա քաղաքի փողոցներում արջ է հայտնվել։ Քաղաքի տարբեր մասերում տեղակայված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են արջին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ենթադրվում է, որ Հոպա քաղաքի մերձակայքում գտնվող անտառում արջերը արթնացել են ձմռան խոր քնից և սոված են։
Արջին բռնելու համար գործի է անցել ոստիկանությունը։ Արջն անցել է հենց ոստիկանության շենքի կողքով, ինչից հետո ոստիկանները դուրս են եկել վնասազերծելու նրան։
Սակայն արջին հաջողվել է ճողոպրել թուրք ոստիկանների ձեռքից։ Տեսադաշտից կորցնելով արջին՝ ոստիկանները ձեռնունայն վերադարձել են ոստիկանական բաժանմունք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի օրվա օդային շքերթը. պատվո երթ՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բոլորի վարքագծի մասին. Արսեն Թորոսյան
Մեր բոլորի վարքագծի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերին կից գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։