Երկրում չպետք է չմշակված հող մնա. Վրաստանի վարչապետ
Ագրարային գործընթացը չպետք է կանգ առնի ոչ մի օր, երկրում չպետք է չմշակված հող մնա: Այս մասին գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան ։
Գախարիայի խոսքով ՝ Վրաստանի բոլոր 42 հազար ֆերմերներն ամբողջությամբ կազատվեն ոռոգման համար վճարումներից և 2020 թվականի ընթացքում նրանք անվճար ոռոգելու են իրենց հողատարածքները: Այսմասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Բացի այդ, յուրաքանչյուր հողագործ, որին հարկավոր կլինի տեխնիկա գնել, վերազինել ջերմոցային տնտեսությունը կամ ոռոգման համակարգը, պետությունից կստանա ֆինանսական օգնություն կամ աշխատանքների արժեքի 50 տոկոսի վճարում , դա դրամաշնորհ կլինի», - հայտարարել Է Գեորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով ՝ այդ ծրագրերը կգործարկվեն մայիսի 20-ից և ծրագիրը պարունակում է նաեւ այլ օգնություն, որը կտարածվի շուրջ 200 հազար հողագործների վրա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող օգնության բյուջեն կկազմի 300 մլն լարի (80 մլն դոլլար)։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանում
Վրաստանը պետք է զբոսաշրջության համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Այսպիսի ց...