ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը ցույց տվեց պացիենտների ախտահարված թոքերի նկարներ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի ախտորոշիչ բաժանմունքիում ուղիղ եթերով այսօր ցույց է տվել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թոքերի նկարներ:
«Անցնում են КТ հետազոտություն, որպեսզի նաեւ թոքերի ախտահարման օբյեկտիվ պատկերը տեսնենք։ Այս հետազոտության համար նաեւ այլ հիվանդանոցներից են պացինտներ բերում։ Եվս մեկ համակարգչային տոմոգրաֆ տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղ ընդունված պացիենտները միանգամից անցնեն КТ հետո նոր տեղափոխվեն այլ հիվանդանոցներ»,– ասաց նախարարը։
Բուժաշխատողները համակարգչով ցույց տվեցին նման ախտահարված օրինակներ, որը Թորոսյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ճեմապակու համախտանիշն է, որը բնորոշ է կորոնավիրուսային հիվանդությանը։ Փաստացի մահը վրա է հասնում, երբ թթվածինը չի մտնում արյան մեջ, քանի որ թոքային հյուսվածքներն ախտահարված են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի օրվա օդային շքերթը. պատվո երթ՝ մեր փառապանծ վետերանների մասնակցությամբ
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
ՈՒՂԻՂ. Տոնական հրավառություն և համերգ` նվիրված մայիսյան եռատոնին
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութ...