«Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել». Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։
«Դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել հրապարակման մեջ նշված քաղաքացիների հետ»,-նշված դեսպանության պարզաբանման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...