Մաստարա գյուղում գրանցել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում գրանցել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը:
«Վարակվածը մոտ 50 տարեկան կին է: Գնացել է Մարալիկ իր ծնողներ տուն, ու վարակված հետ է եկել: Հստակ չգիտեմ, բայց ասում են` հուղարկավորության է մասնակցել»,- ասաց նա:
Նա նշեց, որ վարակված կինը ամուսնու հետ է ապրում, երեխաները արտերկրում են բնակվում, շատ շփում չի ունեցել մի հարեւանի հետ է շփվել, որը միայնակ է ապրում:
«Ամուսինն ու հարեւանը այս պահին մեկուսացված են, իրեն էլ Երեւան են տտեղափոխել, բայց վիճակը լավ է»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...