90 տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով կասեցվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով և առցանց ստացված զանգերն ու բողոքները։ Նշվում է, որ ևս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։ ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։ Խախտումները ներկայացվել են պարետին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...