Պատահարներ
Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է. Shamshyan
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[5dde9d16594f70dfc4efebf7a5251836.jpg]
[e67da7bbb8b019a21b1ca556f8d9d668.jpg]