Սևանա լճի մոտ կորած 32-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. ԱԻՆ
Մայիսի 3-ին, ժամը 10:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։ Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.): Ապրիլի 29-ից մայիսի 2-ը մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը որոնողական աշխատանքներ է իրականացվել «9-րդ ալիք» լողափի տարածքում. որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված 40-ամյա տղամարդը...