Դանակահարություն «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում. երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Երեկ երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված կենտրոնի սան, 17-ամյա Վ. Դ.-ն է: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շնչառական սարքավորումների տակ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:  Մինչ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ Վ. Դ.-ին նշված կենտրոնում դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ, 19-ամյա Կարեն Առաքելյանը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք՝ դանակը: 


 

Քաղաքականություն