Բացահայտվել է երեխաների աջակցության կենտրոնում պատանու դանակահարության դեպքը
Մայիսի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեխաների աջակցության կենտրոնում 16-ամյա երկու պատանի ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել։
Ժամը 19.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ, «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակով մարմնական վնասվածք է պատճառել 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 20.30-ին կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրի...