ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները: ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։ Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ Քիչ առավ հայտնի դարձավ, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրի...