Արմավիրում Ղրղզստանի քաղաքացին խմած վիճակում Mercedes-ով բախվել է բեռնատարի հետնամասին
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 07։00-ի սահմաններում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Արագածոտնի մարզի Կարին գյուղում բնակվող 33-ամյա Արտյոմ Կրուտովը իր վարած Mercedes մակնիշի 71 VC 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 61-ամյա Նարինե Ղազարյանի անվամբ հաշվառված Renault Premium մակնիշի 36 ԼM 230 համարանիշի բեռնատարի հետնամասին։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Կրուտովը, նրա ուղևոր՝ Աշտարակի բնակիչ, 31-ամյա Վիկտոր Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կրուտովը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրի...