Սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, սկսվեց ծեծը. Սիմոնյանը՝ Դանիելյանի հետ միջադեպի մասին
«Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Սիմոնյանի փոխանցմամբ՝ նա երկուսից մեկին ճանաչել է: ԱԺ փոխխոսնակը զբոսնելիս է եղել, որի ժամանակ ստացել է սեռական բնույթի հայհոյանք, դրան ի պատասխան սկսվել է ծեծկռտուքը: Արդյունքում, ըստ Սիմոնյանի, ամենայն հավանականությամբ վնասվել է Դանիելյանի քիթը, և նրա քիմքի մասը: ԱԺ փոխխոսնկաը նորմալ է գնահատում իր առողջական վիճակը:
Լրագրողի հարցին, թե դիմել է ոստիկանություն, Սիմոնյանը պատասխանել է՝ հիմա ոստիկանների հետ եմ:
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արթուր Դանիելյանի լուսանկարը և կից գրառում արել. «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»:
Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...