Երկու փոքր ՀԷԿ-երի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Գելիեգուզան» ՍՊԸ-ին պատկանող «Կանթեղ» ՓՀԷԿ-ի ջրառի կետում կատարել են ուսումնասիրություններ և արձանագրել, որ ընկերությունը չի կատարում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները՝ ջրառի կետում չի ապահովում ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը։ «Գելիեգուզան» ՍՊԸ–ի տնօրեն Արգիշտի Բաբայանի նկատմամբ նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...