Արտակարգ դեպք Արարատի մարզում. գայլը հոշոտել է 13 մայր ոչխարների, մի քանիսն էլ վիրավոր են
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Բարձրաշեն գյուղի բնակիչ Ռոլանդ Մկրտչյանը, սովորության համաձայն, մտել է տան հարևանությամբ գնվող անասնագոմ, որտեղ պարզել է, որ մայր ոչխարներից 13-ը սատկած են, 3-ն էլ՝ վիրավոր, հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ռ. Մկրտչյանն ասել է. «Առավոտյան էկա, որպեսզի սկսեմ ոչխարներիս ու գառներիս խնամքը, մեկ էլ տեսա, որ տարբեր հատվածներում ոչխարները սատկած, փռված են։ Պարզ էրևում է, որ գելն ա հարձակվել, 20 տարվա մեջ առաջին դեպքն ա, որ գելը մտնի գյուղ։ Սարերում էղել էր նման դեպք։ Վարկ եմ վերցրել ու մեր ընտանիքի 7 նաֆարով պահում էինք։ Ամառը պիտի վարկը փակեինք։ Ցավն էն ա, որ բոլոր սատկած ոչխարները մայր ոչխար են, ու դրանց ձագերին կերակրելու համար չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Գոհ եմ գյուղապետից, մարզպետարանից, Արարատի մարզի հրշեջ-փրկարարներից, մարդիկ օպերատիվ էկան, ինչ կարողացան, արեցին։ Խնդրում եմ մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մկենեն մեզ, որ կարողանանք որոշ հարցեր լուծենք»։