«Մուլտի գրուպ»-ի տնօրենը մեղադրվում է 20 մլն դոլար կաշառք տալու մեջ
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Նշենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է։ Սուքիասյանը հայտնեց, որ այսօր կամ վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու կալանավորման որոշման դեմ։
«Մոտ 10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 անձի, տարեկան 4%-ով։ Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են 2 անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն. մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը։ Պարտավորական իրավունք կա այստեղ, առկա է պայմանագիր»,- ասել է Սուքիասյանը։
Նշենք, որ բացի այս քրեական գործից, Սեդրակ Առուստամյանին եւս 2 մեղադրանք էր առաջադրվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու համար. ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։
Մյուս քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը, որի շրջանակում Սեդրակ Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...