Հրդեհ՝ Հարթավանի տներից մեկում. գյուղացիները դուրս են բերել տանտիրոջ այրված դին
Ապրիլի 27-ին՝ ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում, ինչի հետևանքով մահացել է տան բնակիչը (Սմբաթ Մ., ծնված 1969 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:14-ին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գյուղացիները մահացածի այրված դին դուրս են բերել տանից: Այրվել է հյուրասենյակում գտնվող մահճակալը՝ ամբողջությամբ և հատակը (մոտ 7 քմ):
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...