Ավտովթար Երևանում. Mercedes-ը Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բազալտե եզրաքարի վրա. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության տեսուչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...