Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել է 3 միկրոավտոբուս, 10 մարդատար մեքենա
Ապրիլի 24-ին, ժամը 13:30-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ճանապարհը փակ է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ըստ ԱԻՆ տեղեկատվության, տեղում պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը խափանվել է, չի կարողանում շարունակել ընթացքը: Դրա հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, արգելափակվել են այլ ավտոմեքենաներ:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել խափանված բեռնատարը, 3 միկրոավտոբուս, 10 մարդատար և 2 «KamAZ» մակնիշի բեռնատար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...