Ինչու Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվում. ArmDaily
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։ Ըստ հրամանագրի՝ վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։
Ընդգծենք, որ ապրիլի 14-ին Արցախում նախանշված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է։ Հրամանագրում նշվում է, որ պահպանվում է կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։
Ընտրությունները չհետաձգելու փաստը համացանցում բուռն քննարկումներ է առաջ բերել՝ արժանանալով բազմաթիվ քննադատությունների:
Հարկ է նշել, որ Արցախում ընտրոթյունների երկրորդ փուլը չի կարող հետաձգվել:
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արցախի օրենսդրությամբ չի նախատեսնում որևէ կերպ երկրորդ փուլի հետաձգում։ Միակ տարբերակը արտակարգ դրության կամ ռազմական դրության հայտարարումն է, որի դեպքում, սակայն ամեն ինչ զրոյից է սկսվելու, այսինքն՝ այդ դեպքում առաջին փուլի արդյունքները պետք է չեղարկվեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...