Պարենի տոպրակներ բաժանելու գործընթացը չի կարող հավերժ տևել և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկզբունքով․ Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է համաքաղաքացիներին։ Նա մասնավորապես նշել է, որ մինչ նրանք «գրոհում են» քաղաքապետարան՝ պարենի տոպրակները ստանալու համար, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը,
քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան,
ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին,
լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ էլեկտրոնային նամակները,
բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժնի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների,
մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները,
քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր,
իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային,
այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն,
թվարկումը կարելի է շարունակել:
Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք.
քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը,
գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկզբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:
Հ.Գ. Խնդրում եմ, իմ անձնական էջին մի դիմեք, քանի որ նամակների բազմաթիվ լինելու պատճառով ես չեմ կարողանում բոլորը կարդալ, իսկ դուք հետո նեղանում եք»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...