Աբրահամյանի և Մայրապետյանի հյուրանոցներում մեկուսացվածներ չեն լինի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար:
Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, ով իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք:
Մի քանի օր առաջ էլ կառավարությանը այդ նպատակով տրամադրվել է «Միկմետալի» սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Փարիզ» հյուրանոցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...