Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում ենք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:
Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի...