ՀՀ ԱԳՆ-ն՝ «Դոմոդեդովոյ» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մասին
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակին՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ:
«Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։
Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ի...