Արմեն Եղիազարյանը հրաշալի գործ է արել, բայց սխալ եզրահանգումով․ Վահագն Թևոսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի գրառմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԼՀ խմբակցության անդամ իմ գործընկեր Արմեն Եղիազարյանը հրաշալի գործ է արել, բայց սխալ եզրահանգումով: Նա ապացուցել է, որ տրիանգուլյացիան մեծ սխալականություն ունի, ըստ այդմ միայն տեղորոշումով անհնար է պարզել X և Y մարդիկ կոնտակտի մեջ եղե՞լ են, եթե տեղորոշումը երկուսի համար միևնույն վայրն է ցույց տալիս (պատկերացրեք բազմաբնակարան շենքի տարբեր հարկեր կամ լայն փողոցի տարբեր մայթեր):
Սիրելիներ: Հեռախոսազանգերի ֆիքսումը հենց այդ նպատակը ունի՝ եթե X և Y մարդիկ միևնույն վայրում են տեղորոշվում, բայց միևնույն ժամանակ նաև կոնտակտի մեջ են սովորաբար (զանգում և սմս են գրում), հավանականությունը մեծ է, որ նրանք շփվել են (ոչ թե տարբեր հարկերում են եղել, այլ նույն բնակարանում), սերտ կոնտակտի մեջ են եղել (ոչ թե լայն փողոցի տարբեր մայթերով են քայլել, այլ կողք կողքի): Շնորհակալություն գործընկերոջս օգնության համար, հուսամ իմ օգնությունն էլ օգտակար կլինի իրեն»:
Հիշեցնենք, որ Արմեն Եղիազարյանը գրել էր, որ ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...