ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը․ Reuters
ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը, որն իր հաշվարկներն անում է դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա, գրում է Reuters-ը։
Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, 3 008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5 764 մարդ:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:
Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 165 607 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...