Ժողովուրդն ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և դա իրականացնում է ԱԺ-ն, որը պետք է աշխատի այս օրերին. Պետրոսյան

Ընդհանուր առմամաբ, կիսելով պարոն Մարուքյանի մտահոգությունը, բայց պետք է համաձայնեմ ԱԺ նախագահի հետ՝ կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ադրադառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ հետաձգել ԱԺ այն նիստերը, որոնք չեն առնչվում արտակարգ դրությանը:

 

«Ի վերջո խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է, ճիշտ է՝ արատակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Ուրիշ բան, կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել ու վատառողջության պատճառով աշխատանքի չներկայացողների բացակայությունը համարել հարգելի, բայց այսօր մենք, եթե մեր տները նստենք, ժողովուրդն ո՞ւմ երեսին նայի էլ: Դրա համար ես պաշտպանում եմ պարոն Միրզոյանի տեսակետը, մենք պետք է աշխատենք»,- ընդգծեց նա:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական պետությունում եթե ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. «Իսկ մենք ընդհանրապես չպետք է մտածենք մեր պետության վախճանի մասին: Ես կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին, որ մենք շարունակենք մեր աշխատանքը: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, Ընտանեկան օրենսգրքում պետք լինի փոփոխություն անել անապհով երեխայի ալիմնետ վճարելու համար, մենք ասենք՝ արտակարգ իրավիճակ է, մենք նիստ չենք անում: Կյանքը շարունավում է, պետք է մասնակցել կյանքին, հատկապես խորհդարանականները իրենց առողջության հնարավորության սահմաններում պետք է աշխատեն: