Վաղվանից բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը դադարեցվում է. վարչապետ

Կորոնավիրուսով հաստատված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորոբ: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ էջի եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանց վիճակը վերահսկելի է: Ինչպես նախկինում, մեծ մասն ախտորոշվողներից ջերմություն չունի»,- ասաց նա և նշեց, որ միայն 39-ից բարձր ջերմություն մեկ հոգի ունի:

Վարչապետն այս ամենից ելնելով մեկ շաբաթով անհարժեշտություն համարեց խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ մոտենալ արգելքներին:

«Վաղվանից մեկ շաբաթով կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների ծառայությունները, բացառություն կանենք  առաքման ծառայությունների համար: Շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը որոշակի կդադարեն, իհարկե կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները սովորական ռեժիմով կաշխատեն»,- ասաց նա և նշեց, որ վաղը պարետատունը կհրապարկի այն ոլորտները, որտեղ կթույլատրվի գործունեությունը:

Նա նշեց, որ կշարունակվի սննդամթերքի, խմիչքների, ծխախոտային արտադրատեսակները, սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրությունը:

 «Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք, ավելի շատ 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է և մենք վաղը նրանց թեստավորեն, նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի»,- ասաց ա:

Վարչապետը կոչ արեց հնարավորինս շատ մնալ տանը, դուրս գալ միայն գնումների համար, խուսափել բազմամարդ հավաքներից, պահպանել անձնական հիգիենայի կանոննեը, խուսափել վտանգավոր շփումներից: «Չնայած այս դժվարություններին, մենք պետք է մեր դուխը պահենք, չընկճվենք, որովհետև սա վարակ է, համաճարակ է և որևէ կասկած չկա, որ մենք կհաղթահարենք այս փորձությունը»,- հավելեց նա: