ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները․ Թորոսյան

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, այս պահին ձեռք են բերվել, կան զինանոցում և դրանք կիրառվում են:

Ինչպես նրա  և Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ ունենք կորոնավիրուսի 235 հաստատված դեպք։