Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ-ն կորոնավիրուսի մասով 233 զանգ է ստացել. օպերատիվ խումբը նիստ է հրավիրել
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում:
«Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում նաև կօժանդակեն հանրությանն ու պետական մարմիններին: Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: Հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է քսանչորսժամյա գրաֆիկով:
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստի մասնակիցներին տվել է հանձնարարականներ, փոխնախարարը հորդորել է ջանք չխնայել նշված գործողությունները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու հարցում, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի տարածումը հանրապետությունում: ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...