Կոտայքի մարզի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին:
«Մասնավորապես, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան համայնքների մանկապարտեզներում պահեստավորված մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը, հրուշակեղենը բաշխվել է միայնակ և/կամ անժառանգ թոշակառուներին, ինչպես նաև խոցելի խմբում գտնվող մի շարք ընտանիքների:
Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից: Մարզի այլ համայնքներում ևս իրականացվել են պարենային ապրանքների բաշխման աշխատանքներ: Առավել մանրամասն տեղեկություններ հրապարակված են մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
Ցանկը թարմացվում է. նոր տվյալներով համալրելուն պես հանրությունը կիրազեկվի անցկացվող միջոցառումների մասին»,- ասված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...