Երբ պարետի որոշումը կլինի՝ կնիքով, այդ ժամանակ աշխատողներին կուղարկեմ տուն. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն․ Tert
Այսօր զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ չաշխատելու մասին պարետի որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, որ դադարեցնեմ գործարանի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը:
Նա ասաց, որ գործարանն աշխատում է, բայց իրենց աշխատակիցներին ստիպելով աշխատանքի չեն բերում, պատվերներ կան՝ նրանք գալիս և աշխատում են:
Բագրատ Դարբինյանն ասաց, որ պարետի որոշման մասին տեղյակ չեն: «Ես պարետի որոշումից տեղյակ չեմ, նման որոշում չեմ ստացել: Սպասում ենք: Զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ այդ որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, և ես կդադարեցնեմ գործունեությունը գործարանի: Էդ պարետի որոշման մեջ ի՞նչ է գրած: Չի՞ ասվել առավոտը 8-ին պետք է որոշում լինի, հրապարակվի, կամ էլ թող մարզպետարանի միջոցով գործարարներին տեղեկացնեն: Ինչո՞վ եմ ստիպում աշխատողներին, կարո՞ղ է ծեծելով բերում եմ գործի: Մեր գրաֆիկով առավոտյան գալիս են, երեկոյան գնում են, իսկ եթե պարետի որոշում կլինի, Կառավարության որոշում կլինի, իհարկե, մեծ ուրախությամբ աշխատողներին կուղարկեմ տուն, ես էլ կհանգստանամ»,- ասաց նա:
«Էլի եմ ասում ստորագրված, կնքված որոշում պետք է լինի: Ես այդ որոշում նաև պետք է ուղարկեմ գործընկերներիս, ասեմ՝ նայեք Կառավարության որոշում կա, թե չէ կասեն էս ինչի՞ չես առաքում, դե միլիոն դոլար ինձ տուգանք վճարի, սնանկանա՞մ, դա է հարցը: Մենք ժամ առ ժամ սպասում ենք, ժամը 12-ն է, եթե էսօր կտան այդ որոշումը, կասեմ՝ առավոտ չգաք ժողովուրդ ջան, էսօր ավարտեք ձեր գործերը ու վաղվանից մի եկեք»,- շեշտեց նա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...