Չեն աշխատի արդյունաբերության հիմնարկները, ռեստորանները, սրճարանները. Վանաձորի քաղաքապետ
Առավոտվանից չեն աշխատելու Վանաձորի թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Մասնավորապես, «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։
Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն, հետևել անձնական հիգիենայի կանոններին, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...