Վրաստանում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, կշարունակեն իրենց ընթացքը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարություն է տարածել և հայտնել, որ հայ–վրացական սահմանին՝ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ․
«Մարտի 20-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը՝ Վրաստանի տարածքում առկա բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մարտի 23-ից մտցված կարանտինային ռեժիմի պատճառով: Արդյունքում Բագրատաշենի անցակետին հարող հատվածում գոյացել էր բեռնատարների մեծ կուտակում։
Մարտի 23-ին, ժամը 17:00-ի դրությամբ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք բաց է։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների/ ավտոբուսների, միկրոավտոբուսների և մարդատար մեքենաների տեղաշարժը։
Մառնեուլիի շրջանում սահմանված կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի, կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...