ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա համերգ Դիլիջանում մեկուսացված քաղաքացիների համար
Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում երևում է՝ ինչպես են Դիլիջանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիների համար կարանտինային շենքից որոշակի հեռավորության վրա համերգ կազմակերպել:
Տեսանյութը տարածել է նաև ոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ից գրառում արել. «Հայաստան՝ մեր օրեր... Առո՛ղջ եղեք»:
Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք: Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: