Աննա Հակոբյանը ձեռքերն անընդհատ ախտահանում է․ խոսնակ
ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է, իսկ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի ընկերներ,
Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն։
Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա մեզ մոտ կա ալկոգել և ՀՀ վարչապետի տիկինը ձեռքերն անընդհատ ախտահանում է։
Շնորհակալություն անհանգստության համար։ Առողջ եղեք»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացրել։
Աննա Հակոբյանի քաղաքացիներից մեկը հանդիմանել էր, թե ինչու նա պաշտպանիչ դիմակ չի կրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...