Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, անկախ կարգավիճակից. պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյան
Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, անկախ կարգավիճակից, սոցիալական հարուստ կամ աղքատ վիճակից: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմաց լրագրողներին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, ով մասնակցում էր նախորդ տարի սեպտեմբերին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի համար կազմակերպված բողոքի ակցիային:
«Հայոց բանակի հիմնասյուները հայոց բանակի սպաներն են, չի կարելի էդ մարդկանց ճակատագրերի, կյանքերի հետ խաղալ: Հավաատացեք, պատերազմող երկիր ենք, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինի ու ձեր նման լընգուլավազները չեն կարող գան մեր հետ, որովհետեւ իրենք հոգեբանորեն էլ պատրաստ չեն: Խնդրում եմ, հայ ազգ, էս ատելությունը վերացրեք ձեր միջից, իրականում շատ զզվելի է դարձել, մենք սրանով չենք կարող առաջ գնալ, իրականում մենք ներսից ենք քանդվում: Էդ ֆեյսբուքը կառաջարկեի, որ Հայաստանում փակեին, դառել է ատելության վայր, իրար քրֆում են, դառել են մեկը պողոս, մեկը եսիմ ում պիցցա ուտողը: Մենք որպես սպաներ հորդորում ենք` հանդուրժող լինել, միմյանց սիրել: Արդարադատությունն էլ չի գալիս Սահմանադրական դատարանից, այլ գալիս է անհատ դատավորներից, մեր քննչական մարմիններից, դատախազությունից եւ մնացածից: Խնդրում եմ` իրականացրեք արդար դատաքննություն: Չի կարող նման բան լինել, որ 3-4 սպա վկայություն է տալիս, որ դեպքի վայրում 6-7 հոգի մարդ, այդ թվում եւ մարզպետը, բայց շուռ եք տալիս ու ուրիշ բան ասում»,-ասաց նա` նշելով, որ եթե հիմա արդար դատաքննություն չիրականացվի, հետագայում այս գործը կոծկողները պատասխան են տալու:
Ծեծված փոխգնդապետի հայրն էլ ասաց, որ երկուշաբթի բողոքի ակցիա չեն իրականացնի, այլ հինգշաբթի օրը բողոքի ակցիա կանցկացնեն Կառավարության շենքի մոտ:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Մարիամի Շուշանի հետ
Քարոզարշավ եմ անում Մարիամի եւ Շուշանի հետ։ Գրել է ՀՀ վարչապետն իր ՖԲ էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկուսացված քաղաքացիները մինչև երբ են մնալու Ծաղկաձորում․ վարչապետը՝ նախարարին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց ներկա իրավիճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայրէջք Երևանում․ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։Ինքնաթիռից ուղիղ...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին։ Նշենք, որ վարչապետն այ...