Զինվորականները նրան շատ հարգալից էին վերաբերվում, որովհետեև Վազգենը գիտեր լսել
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Ամենածանրը պատերազմի ժամանակ բանակի ստեղծումն էր։ Զինվորականները նրան շատ հարգալից էին վերաբերվում, որովհետեւ Վազգենը գիտեր լսել եւ երբեք չէր պնդում այն, ինչը հաստատ չգիտեր։ Երկրապահներն էլ, իրենց հերթին, նրան ակնածանքով էին վերաբերվում, որովհետեւ Վազգենն իրենց ընկերն էր ու բանակ էր ստեղծում, որտեղ նաեւ իրենք մեծ դեր պիտի ունենային արդեն որպես պետական պաշտոնյա, ոչ թե հրացանավոր մարդ, որ անհրաժեշտ պահին պաշտպանեց հայրենիքն ու վերադարձավ իր աշխատանքին։
Վազգենը երկու կողմին էլ շատ հարգում ու արժեւորում էր՝ յուրաքանչյուրին ըստ իր վաստակի ու արժանիքների։ Եթե չլիներ այդ հարգանքն ու ըմբռնումը, բանակի ստեղծումը դառնալու էր տեւական ու դժվարին մի գործընթաց, որ անթույլատրելի էր մեր պայմաններում։ Պրոֆեսիոնալների ու պրակտիկ փորձ ունեցողների համադրումը Վազգենի մեծ առավելությունն էր, որ նրան անփոխարինելի էր դարձնում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...