Նախարար Արսեն Թորոսյանը պնդում է՝ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լսել է Հայաստանից դիմակների արտահանման մասին։

 

«Չինաստանը նույնիսկ մեզնից խնդրել էր մարդասիրական օգնություն՝ դիմակներ տրամադրել, ու Գյումրին դիմակներ էր ուղարկել», - ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ դիմել են Սփյուռքի իրենց գործընկերներին, հատկապես, ԱՄՆ-ին, որ թե մասնագիտական, թե նյութական աջակցություն ցուցաբերեն Հայաստանին։

Նախարարը պնդեց՝ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ, ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էբոլան։

«Մենք ունենք դեղորայք, որը դեռ ապացուցողական հիմքերով դրված չէ, որ հենց այդ դեղորայքն է բուժում հենց այս վիրուսը։ Հայաստանն առաջանցիկ տեմպերով գնումներ է իրականացնում, եթե հանկարծ կարիք լինի ավելի մեծ քանակներով դրանք օգտագործել, բայց այս պահին դրանց օգտագործման անհրաժեշտությունը չկա», - ասաց նախարարը։

 

Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկել նաև Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա», - ասաց Ա. Թորոսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ