Մի թե՞ չկա տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն, որը մեկ ամսով սկսի միայն դիմակներ արտադրել. Զոհրապ Եգանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը ՖԲ իր էջում գրել է.
«Երբ սկսվեց արցախյան պատերազմը, մեր երկիրը ուներ բավական ուժեղ գիտական պոտենցիալ, որը մնացել էր Սովետական երկրից: Մեր գիտնականները կարողանում էին Հայաստանում գործող հաստոցները հարմարեցնել զենքի ու զինամթերքի արտադրությանը ու անգնահատելի գործ արեցին: Ձեռքի վրա ստեղծվեցին ավտոմատներ, գնդացիրներ, նռնակներ և էլի շատ անհրաժեշտ բաներ: Անցել է 30 տարի` Հայաստանից արտագաղթել են հսկայական թվով գիտնականներ, նոր սերունդ գրեթե չեկավ ու պատճառը գիտությանը հատկացվող չնչին գումարներն էին, գործարանների հաստոցները վաճառվել կամ թալանվել են ու հիմա մենք ստիպված ենք նույնիսկ բժշկական դիմակներ ներկրել դրսից, չեմ հասկանում, մի թե՞ չկա տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն, որը մեկ ամսով սկսի արտադրել միայն դիմակներ: Մենք իսկապես պատրաստ չենք ճգնաժամային իրավիճակների, իսկ պետության ուժեղությունը երևում է հենց նման պահերին: Միակ ցանկությունս այն է, որ այս իրավիճակը մեզ ավելի ուժեղ դարձնի, ավելի պատրաստված, պլան A,պլան B ու C ունենեցած»:
[2d499b15ab79687cb155f81b7cf7a209.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...