Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է ուղևորների անբավարար քանակի պատճառով. պարզաբանում
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ արձագանքելով Թբիլիսի-Երևան չվերթի հետաձգման մասին լուրերին:
«Իրականությունն այս է`
Ո’չ Վրաստանը և ո’չ Հայաստանը չեն չեղարկել միմյանց հետ Օդային Հաղորդակցության որևէ մաս:
Նշված ուղղությամբ համատեղ թռիչքներ կատարող հայկական և վրացական ավիաընկերությունները` Armenia-ն և Georgian Airways-ը դեռևս 20-25 օր առաջ, ուղևորների անբավարար քանակի պատճառով իրենց չվացուցակից հանել են օրական 2 անգամ կատարվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա-Երևան-Թբիլիսի չվերթներից մեկը… և վերջ»,- գրել է նա:
Ճաղարյանը կապ է հաստատել «Արմենիա» ընկերության տնօրինության հետ, որը և հաստատել է իր կասկածների հիմնավորվածությունը: Նա նաև նշել է, որ իր որդին՝ Արան, այս պահին կատարում է այդ չվերթը՝ որպես այդ ընկերության օդաչու, և այժմ Մոսկվայից վերադարձի ճանապարհին է:
«Երևան-Թբիլիսի հատվածում ուշացումներ չեն նախատեսվում»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...